ՀՈՒՆԻՍՅԱՆ << ՇՈԳ >> ԱՄԱՌԸ

16:17 - 30 Մայ, 2024

Հայաստանի ազատ ըմբշամարտի պատանեկան , երիտասարդական և մեծահասակների հավաքականները  նախապատրաստական մարզումներ և հավաքներ են անցկացրել: Հերթը արդեն ստուգողական մրցաշարերինն է, որոնք  ցույց կտան կատարված աշխատանքների որակը:

Մեծահասակների թիմի մի մեծ խումբ, մարզիչ Էդգար Ենոքյանի գլխավորությամբ, մեկնել է Իրան ու ներգրավվել է այսօր մեկնարկած << Թախթիի գավաթ >>  անունը կրող միջազգային խոշոր մրցաշարում: Իսկ առաջատարների եռյակը / Արսեն Հարությունյան ՝ 61 կգ , Վազգեն Թևանյան ՝ 65 կգ և Արման Անդրեասյան ՝ 70 կգ / հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ կմասնակցի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում  հունիսի 5 – 9 –ը անցկացվելիք միջազգային մրցաշարին: Այդ ստուգատեսը կարելի է անվանել նաև աստղերի մրցաշար, որովհետև  հայտավորված  313 ըմբիշներից 134 –ը, նրանց թվում ՝  մեր Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը,  արդեն նվաճել են Փարիզի  օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք:  Եթե հավելենք  որ   մրցագորգ կելնեն նաև աշխարհի և օլիմպիական խաղերի բազմաթիվ վարպետներ, ապա պարզ կդառնա, որ գոտեմարտերը կանցնեն դիտարժան և թեժ պայքարում:

Հունիսի երրորդ տասնօրյակում իրենց ունակությունները կդրսևորեն նաև  Սերբիայում կայանալիք Եվրոպայի պատանեկան և երիտասարդական  առաջնությունների  մասնակիցները: Այդ միջոցառմանը կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:

 

Այլ նորություններ